Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դիմակն այլևս չի պաշտպանում ձեզ

Դիմակն այլևս չի պաշտպանում ձեզ
11.03.2024 | 20:26

Հե՜յ, պետականապաշտության դիմակի տակ ծպտված հայրենքանդ, անպատիվ, անդեմ, անարժանապատիվ, նյութապաշտ արարածներ, այդ դիմակն այլևս չի պաշտպանում ձեզ, այլևս նրա տակից երևում է մանկուրտի ձեր դեմքը։

Եթե հայ ես, եղիր հայրենապաշտ ու ազգապաշտ։

Պետությունը գործիք է կառավարողների ձեռքին, իսկ մեր պետությունն այսօր մեր թշնամիների կամակատարն է, մեր հայրենիքի ու ազգի ոչնչացումը երազող թշնամու ձեռքին է, մեր երկրին ու ազգին դավաճանողի ձեռքում է:

Հա՛րց տուր քեզ, պետականապաշտի դիմակի տակ թաքնված ոչնչություն, հարց տուր քեզ, պարզի՛ր, թե ով ես դու... գիտակցիր այն, ինչն ակնհայտ է վաղուց:

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ